Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին

08.04.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգողի տեղակալ Վալերի Յարմակին և պաշտպանության գործառույթների տարածքային ներկայացուցիչ Լիանա Արզումանյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում այս տարի ներդրվող՝ 2020-ի պատերազմում անհայտ կորած անձանց ընտանիքների սատարման նոր ծրագրին վերաբերող հարցեր։
«Սատարման այս ծրագիրը, որը մեկնարկելու է Շիրակի մարզում նպատակային է և անհրաժեշտ, քանզի անհետ կորած անձանց ընտանիքների հետ աշխատանքը բոլոր առումներով կարևոր է։ Հույսի ու հուսահատության մեջ ապրող այս ընտանքիների վիշտը չափազանց ծանր է։ Մարզպետի աշխատակազմը պատրաստ է օրենքով սահմանված կարգով անել հնարավորը, որպեսզի ձեր աշխատանքը լինի առավել նպատակային ու անխոչընդոտ»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների իրավունքներին, հոգեբանական, սոցիալական աջակցության տրամադրմանն ու արտոնություններին, քննարկվել են առաջիկայում ձեռնարկվելիք հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 18:03:17