Նորություններ
Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները
11.04.2025
Ապրիլի 10-11-ը Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացել են դպրոցականների շրջանում «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները։
Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբերով՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանցիներով համալրված թիմերի միջև։ Թիմերի կազմերում ընդգրկված են եղել 2-ական տղա և աղջիկ։ Մասնակիցները միջոցառման համայնքային փուլերում ըստ տարիքային խմբերի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերն են եղել։
Երկօրյա մրցապայքարից հետո հաղթող ճանաչված «Գյումրու թիվ 24 հիմնական դպրոցի» և «Ֆոտոն» վարժարանի թիմերը Շիրակի մարզը կներկայացնեն ապրիլի 26-27-ը Կոտայքի մարզ Չարենցավան քաղաքում անցկացվող հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին։