Նորություններ
2025 թվականի մայիսի 3-ի համապետական շաբաթօրյակին Շիրակի մարզը կմասնակցի ողջ ներուժով
14.04.2025
2025 թվականի մայիսի 3-ի համապետական շաբաթօրյակին Շիրակի մարզը կմասնակցի ողջ ներուժով
Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն այսօր մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ կայացած համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկմանը՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման նպատակը համապետական շաբաթօրյակը համակարգված ու արդյունավետ կազմակերպելն է եղել։
Շաբաթօրյակի օրն ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:
Հանդիպման ընթացքում պլանավորվել են գերատեսչությունների կողմից նախատեսվող աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման և մաքրման ենթակա տարածքների հստակեցման հարցերը։