Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
16.04.2025

Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ ՀՀ ոստիկանության օրվա առիթով:
Յուրաքանչյուր օր դուք բոլոր դժվարություններին դեմ հանդիման կանգնած՝ պատվով եք կատարում ձեր առջև դրված խնդիրները։ Շատ կարևոր է, որ քաղաքացին ոստիկան տեսնելիս լցվի վստահության և պաշտպանվածության զգացողությամբ։ Այդ ամենն իրականություն կարող է դառնալ ձեր համակարգված աշխատանքի և ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումների միջոցով։
Կարող ենք փաստել, որ այսօր Կառավարությունը ջանք չի խնայում ոստիկանության համակարգն ավելի արդյունավետ գործող, արդի պահանջներին համապատասխան դարձնելու, յուրաքանչյուր աշխատակցի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, պատշաճ աշխատավարձով և սոցիալական երաշխիքներով ապահովելու համար։
Իմ խոնարհումը հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս հերոսացած ոստիկանների հիշատակի առաջ, նրանց սխրանքն անմահ է և հավերժ մեր սրտերում։
Հարգելի՛ ոստիկաններ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ օրվա առթիվ, արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ: