Նորություններ
Շիրակի մարզում ընթացքի մեջ են մայիսի 3-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները
17.04.2025
Շիրակի մարզում ընթացքի մեջ են մայիսի 3-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները
Մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շաբաթօրյակի կազմակերպչական հարցերը՝ աշխատանքները համակարգված ու արդյունավետ իրականացնելու նպատակով։
Արտուշ Հովհաննիսյանը փոխանցել է մարզպետի հանձնարարականը՝ ամեն ինչ անել տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, գործող կազմակերպությունների առավելագույն ներգրավվածության, համագործակցված աշխատանքի համար։
Հստակեցվում են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանն ու տարածքների սխեմաները, ինչն հնարավորություն կտա առավել նպատակային բաշխել պետական և համայնքային մարմինների ներուժը։ Մարզի բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, աշխատանքներ։
Կոչ ենք անում բոլոր շիրակցիներին ակտիվ մասնակցել շաբաթօրյակին։