Նորություններ
14 մեդալ ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունից գալիս է Շիրակի մարզ
21.04.2025
14 մեդալ ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունից գալիս է Շիրակի մարզ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը։
Տղամարդկանց և կանանց ՀՀ հավաքական թիմերի կազմերում մրցավայր մեկնած 20 մարզիկ-մարզուհիներից՝ 9-ը Շիրակի մարզի ներկայացուցիչներն են եղել։
Մոլդովական մրցահարթակում շիրակցի դյուցազուններն ու դյուցազնուհիները կրկին հավաստել են իրենց բարձր կարգը և տուն կվերադառնան երկամարտում նվաճած 2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալներով։
Շիրակցի ծանրորդները ևս 8 մեդալի՝ 5 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե տիրացել են առանձին վարժաձևերում։
Եվրոպական մարզական այս կարևոր ստուգատեսում հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել
Ոսկե մեդալակիրներ՝ Գարիկ Կարապետյան և Վարազդատ Լալայան
Արծաթե մեդալակիրներ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Աննա Ամրոյան և Ռաֆիկ Հարությունյան
Բրոնզե մեդալակիր՝ Գառնիկ Չոլակյան։
Այս ամենը նաև ծանրորդների անձնական մարզիչներ Ալեքսան Կարապետյանի, Կարեն Կարապետյանի, Քրիստինե Պետրոսյանի, Գագիկ Գրիգորյանի, ինչպես նաև հավաքական թիմերի մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի և Արտաշես Ներսիսյանի տքնաջան աշխատանքի արդյունքն է։