Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվել է Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայրի մանկապարտեզը

22.04.2025

 Այսօր հանդիսավորությամբ բացվել է պետական բյուջեի միջոցներով կառուցված, բոլոր հարմարություններով և նոր գույքով համալրված Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայրի մանկապարտեզը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուներ, հյուրեր։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ողջունել և օրվա առթիվ շնորհավորել է ներկաներին․ «Վերջին 10-օրվա մեջ այսօր Արթիկ համայնքում 5-րդ մանկապարտեզն է բացվում։ Ինձ համար մեծ ուրախություն է գտնվել Հոռոմ բնակավայրում, որը 30 տարի մանկապարտեզ չի ունեցել և տեսնել երեխաների աչքերի փայլը։ Կարող եմ վստահեցնել, որ պետական պաշտոնյայի համար հաջողված աշխատանքային օրերից մեկը նմանատիպ օր ունենալն է, տեսնելով երեխաների ուրախությունը հասկանում ես, որ քո աշխատանքը հաջողել է։ Բնակավայրում արդեն կա մի հաստատություն, որտեղ երեխաները կրթվելու են, մոտ են լինելու երգին, պարին, ինչու չէ նաև խաղին։ Այս երեխաները մեր հաջողության գրավականն են, մեր վաղվա օրը։
Յուրաքանչյուր խնդիր, որի առջև մեր պետությունը կանգնել է, սկզբնաղբյուրը եղել է կրությունը։ Դա է պատճառը, որ Կառավարությունն այսօր շատ մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը՝ մակապարտեզներից սկսած, որն իրականություն է դառնում 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրի շնորհիվ։ Վստահ եմ՝ մենք ունենալու ենք այն երկիրը, որի խնդիրները կրթության պակասի պատճառով չի լինելու։ Կրթությունը սկսվում է մանկապարտեզից և մեր երեխաներն արժանի են լավագույնին»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-24 14:20:07