Նորություններ
Կառավարությունր հաստատել է «ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը»
23.04.2025

Կառավարությունն այսօր հաստատել է «ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը»։
Ծրագրի անհրաժեշտության մասին խոսելով՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ բյուջետային ավիաընկերությունների մուտքը ՀՀ երկրոդ քաղաք խոսում է ապակենտրոնացման ռազմավարության իրագործման կարևորությունից։
Ծրագրի նպատակն օդային ճանապարհով նոր ուղղություններից ժամանող ուղևորների թվի աճը խթանելն է՝ նպաստելով ներգնա ուղևորությունների, ՀՀ միջազգային օդանավակայաններում ուղևորափոխադրումների ծավալների ավելացմանը, ինչպես նաև պայմանավորված է չվերթերի աշխարհագրության ընդլայնման և մատչելի ավիափոխադրումների ապահովման անհրաժեշտությամբ։ Աջակցության ծրագրով ֆինանսական օժանդակություն է տրամադրվում այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն օդային ուղևորներին նոր ուղղություններից Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ։
Ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է նոր ուղղությունից փոխադրվող և ՀՀ մուտք գործած 2 տարեկանից բարձր տարիք ունեցող յուրաքանչյուր օդային ուղևորի համար՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայան՝ 15 հազար դրամ, Երևանի «Զվարթնոց» օդանավակայան՝ 20 հազար դրամ։