Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.04.2025

 Սիրելի՛ հայրենակիցներ
Հայ ժողովրդին բաժին հասած ոճրագործությունից 110 տարի անց Հայոց ցեղասպանության` Մեծ եղեռնի մասին խոսելիս մորմոքն ու ցավը չի մեղմանում։
Դարի չարագործությանը 1.5 միլիոն հայ զոհ գնաց, հարյուր հազարավորները թողնելով իրենց բնօրրանը՝ տարագիր դարձան սփռվելով աշխարհով մեկ։
Հայի կենսունակության, միասնականության և անձնուրաց աշխատանքի շնորհիվ մեր ժողովուրդը կարողացավ շտկել մեջքը և ոտքի կանգնել, պահպանել ինքնությունը, հառնել մոխիրներից, ավելին՝ վերականգնել անկախ պետականությունը և միջազգային հանրությանը կոչ անել ճանաչել հայոց ցեղասպանությունը։
Նպատակը մեկն է՝ այլևս երբեք անկախ ազգային և կրոնական պատկանելությունից, նման հանցագործություններ տեղի չունենան աշխարհում։
Հիշատակի այս օրը մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և խորհում մեր պատմության անցյալի, ներկայի և ապագայի մասին։
Մեր մտախոհությունը սակայն, խոհեմության ու հավասարակշիռ կեցվածքի մեջ է, այն օրակարգում, ինչ ունի մեր Կառավարությունը՝ մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն և պարտավոր ենք ունենալ բավարար կամք պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների տիրույթում կրելու:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մեկտեղելով բոլորիս ջանքերը պետք է քայլենք ժամանակին համընթաց, պետք է լինենք միասնական, միասնականությամբ ու մեր երկրի նկատմամբ առանձնակի հոգատարությամբ զորեղանանք ու դառնանք հզոր երկիր:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաատանի Հանրապետությունը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-24 14:20:07