Նորություններ
Ապրլի 26-ին նշվելու է «ՀՀ քաղաքացու օրը»
25.04.2025

Ապրլի 26-ին նշվելու է «ՀՀ քաղաքացու օրը»։ ՀՀ բոլոր մարզերում նախատեսվում է կազմակերպել «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ:
Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես են գալու պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մարզաշխարհի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած անձինք, ովքեր կներկայացնեն պետության կերտման գործում քաղաքացու դերակատարության, քաղաքացու կերպարի և վարքագծի մասին պատկերացումներն ու փորձառությունը։
Միջոցառումներին միանալու է նաև Շիրակի մարզը։
Ներկայացնում ենք Շիրակում նախատեսված միջոցառումները։
Գյումրի համայնք - Գյումրու կամերային դահլիճ - Շչերբինա 3- ժամը 12:00
Արթիկ համայքի «Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոց» ՀՈԱԿ-բնակավայր Անուշավան I-ին փողոց, II-րդ շենք – ժամը 15:00
Արթիկ համայնքի «Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ – Արթիկ, Անկախության 28 - ժամը 12:00
Ախուրյան համայնքի, Վահրամաբերդ բնակավայր - Վահրամաբերդի մշակույթի տուն, փողոց 16, շենք 4 - ժամը 15:00
Անի համայնք, Մարալիկի արվեստի դպրոցի դահլիճ – Մարալիկ, Մադաթյան 2 – ժամը 15:00
Աշոցք համայնքի «Աշոցքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի փոքր դահլիճ - Աշոցք բնակավայր, հրապարակ 2 – ժամը 12:00
Ամասիա համայնք, «Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ - Ամասիա, 26 փողոց 7 շենք – ժամը 12:00