Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

26.04.2025

 Հարգելի՛ հայրենակիցներ
Սիրելի՛ շիրակցիներ
Շնորհավորում եմ Քաղաքացու օրվա առթիվ։
Տոնն ինքնին մեծ խորհուրդ ունի, այս կերպ մենք ընդգծում ենք քաղաքացու առանցքային դերը կայացած ու զարգացած, ժողովրդավարական պետություն ունենալու գործում։
Այսօր, առավել քան երբևէ, կարող ենք փաստել, որ քաղաքացու որոշումներ կայացնելը, ազատ արտահայտվելն ու իրավահավասարությունն անվիճարկելի իրողություններ են։
Կառավարության գործունեության առանցքը քաղաքացին է, քանզի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։
Վճռականության, ամուր կամքի և միասնականության շնորհիվ բազմիցս վերահաստատել ենք, որ մենք ենք մեր ճակատագրի տնօրինողը։ Ամուր պետություն, ինքնիշխանություն, քաղաքացիական հասարակություն ստեղծելու մարտահրավերներով լի ուղին գուցե բարդ է, սակայն դրա պտուղներն են քաղցր։
Սա մի օր է, որը տոնական շունչ ու հանդերձ է հագել ձեր շնորհիվ, մի օր, երբ ընդգծում ենք, որ արժանապատիվ, երջանիկ ու պաշտպանված ապրելը ձեզանից յուրաքանչյուրի իրավունքն է։
Մենք հիմա անցնում ենք մի ճանապարհով, երբ քաղաքացին է որոշողը, քայլ անողն ու սեփական դիրքորոշումն արտահայտողը։
Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիս մաղթում եմ խաղաղություն, ստեղծագործ աշխատանք` հանուն մեր երկի առաջընթացի ու բարեկեցության:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության Քաղաքացին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-10 16:59:57