Պաշտոնական էլ. փոստ

39074517@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի բոլոր համայնքներում տարաբնույթ միջոցառումներով նշել են «ՀՀ քաղաքացու օրը»

26.04.2025

 «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար». Շիրակի մարզի բոլոր համայնքներում տարաբնույթ միջոցառումներով նշել են «ՀՀ քաղաքացու օրը»։
Հանդիպումների, քննարկումների, խորհրդաժողովների ժամանակ անդրադարձ է կատարվել պետության կերտման գործում քաղաքացու դերակատարությանը, քաղաքացու կերպարին ու անելիքներին։ Պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչները, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչները, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մարզաշխարհի, մշակույթի բնագավառներում հաջողություններ ունեցող մարդիկ խոսել են իրենց անցած ճանապարհի մասին, ներկայացրել պատկերացումներն ու փորձառությունը։
Հանդիպումներն ավարտվել են մշակութային կատարումներով ու ծառատունկով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-29 17:04:51