Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ Պն հանրապետական զինվորական կոմիսարիատի պատասխանատուներին

29.04.2025

 Պարտականությունները պատշաճ կատարելու, անմնացորդ նվիրումի, հայրենանվեր ու անձնուրաց ծառայության, 25-օրյա վարժական հավաքների կազմակերպչական աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր պատվոգրեր է հանձնել ՀՀ Պն հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանին և Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատի ու տարածքային կառույցների մի շարք պատասխանատուների։
«Անչափ գնահատելի է, երբ զորահավաքային գործընթացում ներգրավված պատասխանատու կառույցներն ու մասնագետներն աշխատանքում հոգատար ու հետևողական են, մեր համատեղ աշխատանքը պտուղներ է տվել և Շիրակի մարզը վարժական հավաքները կազմակերպելիս առաջադրանքը կատարել է 100 տոկոսով։ Հայրենիքը սիրել նշանակում է ամեն մեկն իր աշխատանքը պատշաճ կատարել նաև, մենք խաղաղության ենք ձգտում և մեր օրակարգում չի կարող պատերազմն առաջնահերթություն լինել, սակայն պատրաստված մասնագետներ ու պահեստազորայիններ ունենալն էլ պակաս կարևոր չէ։ Շնորհակալ եմ բոլորից պատշաճ աշխատանքի համար, անփորձանք ու խաղաղ ծառայություն եմ մաղթում»,- նշել է Շիրակի մարզպետը։
ՀՀ Պն հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել Դավիթ Առուշանյանին համատեղ աշխատանքի և գնահատող վերաբերմունքի համար՝ նշելով, որ այն առավել պարտավորեցնող է։
Մարզպետը տեղում ծանոթացել է նաև մարզի զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի աշխատանքներին։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 17:50:44