Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին

29.04.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:
Մարզպետը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ և քանի որ Շիրակի մարզում ճանաչողական այցով առաջին անգամ է եղել՝ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է մարզի հնարավորություններն ու առավելությունները։ Շիրակի մարզպետի գնահատմամբ հյուսիսային Շիրակը մեծ ներուժ ունի տարբեր ոլորտներում զարգանալու և ներդրումներ ներգրավելու մասով։
«Տիկին դեսպան, Շիրակի մարզը չնայած երկրաշարժից հետո արդյունաբերական մեծ ներուժը կորցրեց, սակայն այժմ հաստատուն քայլեր է անում թեթև արդյունաբերության զարգացման, զբոսաշրջության, գյուղատնտեսության զարգացման առումով։ Այստեղ Կառավարությունը ևս աջակցում է և անում հնարավորը՝ համայնքների համաչափ զարգացման ու ապակենտրոնացման նպատակով։ Գյումրին ունի ենթակառուցվածքներ, որոնց նպատակային օգտագործումը կարող են լուրջ արդյունքների բերել մեզ»,- նշել է Դավիթ Առուշանյանը՝ դեսպանին տեղեկացնելով, որ Կառավարության վերջին նիստով հաստատվել է «ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը», ինչը նոր հնարավորություն է Շիրակ օդանավակայանի համար ուղևորափոխադրումների ծավալների ավելացման, չվերթերի աշխարհագրության ընդլայնման և մատչելի ավիափոխադրումների ապահովման առումով։
Դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու նշել, որ Նիդերլանդների Կառավարության համար Հայաստանն առանձնահատուկ գործընկերների ցանկում է և ինքն անելու է հնարավորը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ամրապնդելու, ապակենտրոնացված համագործակցության նոր հեռանկարներ նախանշելու և հաստատելու համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 16:44:29