Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 61 մլն 448 հազար դրամ սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինանսավորման համար

30.04.2025

Կառավարության որոշմամբ պետություն-համայնք համագործակցությամբ իրականացված սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով հատկացված 61 մլն 448 հազար դրամը նախատեսվում է տրամադրել Արթիկ և Ամասիա համայնքների լուսավորության ցանցերի և ճանապարհների նորոգման ծրագրերին։
24 մլն 631 հազար դրամ կուղղվի Ամասիա համայնքի Բյուրակն, Բանդիվան, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ, Աղվորիկ, Արեգնադեմ, Գտաշեն և Մեղրաշատ բնակավայրերի փողոցային լուսավորության անցկացման սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորմանը։
30 մլն 198 հազար կհատկացվի Արթիկ համայնքի 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի համաֆինանսավորմանը։
6 մլն 618 հազար դրամ նախատեսվել է Արթիկ համայնքի Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատմանը /լրացուցիչ աշխատանքներ/։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 17:50:44