Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում

30.04.2025

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել հանդիպում աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ Շիրակ մասնաճյուղի իմունիզացիայի պատասխանատու Սոնա Ոսկանյանի և մարզի բուժհաստատությունների տնօրենների ու իմունիզացիայի պատասխանատուների մասնակցությամբ։
Կարևորելով պատվաստումների դերը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում՝ պատասխանատուները նշել են, որ նախաձեռնության նպատակը բնակչության շրջանում պատվաստումների պահանջարկի բարձրացումն է, ինչպես նաև իմունականխարգելման քաղաքական աջակցության ապահովումը:
Իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ փոքր ներդրումներով ապահովվում են մեծ արդյունքներ։
Յուրաքանչյուր ոք պատվաստման մասին երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդությունների ռիսկը: Այսպես, ըստ վիճակագրության՝ եթե 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ է զարգանում էնցեֆալիտ, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստում ստացած մեկ միլիոնից հետպատվաստումային էնցեֆալիտ կարող է զարգանալ մեկի մոտ: Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80000-ից 130 000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում, և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել:
Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է պոլիոմիելիտից ազատ երկիր և առ այսօր պահպանում է այս կարգավիճակը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 17:50:44