Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմ ապրիլ ամսին քաղաքացիներից ստացվել է 130 դիմում
02.05.2025

Շիրակի մարզպետի աշխատակազմ 2025 թվականի ապրիլ ամսին քաղաքացիներից ստացված 130 դիմումներից 84-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։
Դիմումներն առնչվել են առողջապահության և սոցիալական ոլորտին (22), քաղաքաշինությանը, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին (15), կրթությանը, մշակույթին և սպորտին (6), ՏԻՄ (2), գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին (1)։
Դիմումներին տրվել են պարզաբանումներ, 6 դիմում քննարկման փուլում է։