Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն աշխատանքային հանդիպում է ունեցել մարզպետի աշխատակազմի ենթակայության մշակութային և մարզական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ

02.05.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել մարզպետի աշխատակազմի ենթակայության մշակութային և մարզական կազմակերպությունների՝ «Գյումրու ժողգործիքների նվագախմբի», «Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի», «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի», «Շիրակի երկրագիտական թանգարանի», «Ամասիայի մանկական արվեստի դպրոցի», «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի» ղեկավարների մասնակցությամբ։
Հանդիպման ժամանակ հաստատությունների ղեկավարները մարզպետին ներկայացրել են անցած 4 ամիսներին իրականացված աշխատանքների ընթացքն ու հաշվետվությունները։
«Առիթ ունեցել եմ առանձին հանդիպումների ժամանակ բոլորիդ ասելու, որ բաց եմ ու պատրաստ քննարկման ու նաև պատրաստակամ եմ ցանկացած հարցի լուծման համար՝ լիազորությունների ու հնարավորությունների շրջանակում։ Ինձ համար առաջնային է, որ բոլորս անենք հնարավորը Շիրակի մարզի մշակութային մարզական լավագույն ավանդույթները ոչ միայն շարունակելու, ակտիվությունը պահելու, այլ նոր նշաձող սահմանելու ու նոր շունչ հաղորդելու մեր մշակութային ու մարզական Շիրակին»,- նշել է Շիրակի մարզպետը՝ հորդորելով լինել առավել նախաձեռնող, հանդես գալ նոր ծրագրերով, ինչը հնարավորություն կտա ոչ միայն լավարկել կազմակերպությունների գործունեությունն ու նոր հանդիսատես ու այցելու ունենալ, նոր բեմեր ու մրցասպարեզներ նվաճել, այլ կնպաստի մարզի զբոսաշրջության զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր նախաձեռնություններին, արձանագրված բացթողումներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել կազմակերպությունների շենքային պայմանների բարելավմանը և այս առումով ձեռնարկվելիք քայլերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:49:42