Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմը շաբաթօրյակն անցկացրել է «Հայ-ռուսական բարեկամության Կուրսկի այգում

03.05.2025

Շիրակի մարզպետի աշխատակազմը շաբաթօրյակն անցկացրել է «Հայ-ռուսական բարեկամության Կուրսկի այգում»։
Մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը, պետական ու մասնավոր ընկերությունները, հասարակական կազմակերպություններն ու անհատ քաղաքացիները, ընդհանուր 360-ից ավելի մաքրվող տեղամասեր ու աշխատանքներին միացած կոլեկտիվներ, 23 հազարից ավելի մասնակիցներ, 150 միավոր տեխնիկա, 40 հազարից ավելի բազմապիսի գործիքներ՝ Շիրակի մարզը շաբաթօրյակին միացել է մեծ ոգևորությամբ:
«Ամբողջ մարզը միացել է համապետական շաբաթօրյակին, ինչը կարևոր է, քանի որ մեր մարզն ու մեր համայնքները մաքուր պահելը բոլորիս անելիքն է։ Անչափ կարևոր է, որ շաբաթօրյակ ասվածը մեկ օրով չլինի, այլ տարվա 365 օրն էլ մաքուր պահենք մեր քաղաքը, մեր բնակավայրը։ Մեկ սահմանված օր գալ աղբ հավաքելը չէ կարևորը, այլև ամեն օր մեր շրջակայքն ու քաղաքը չաղտոտելը, որովհետև մենք մեր տանը ծխախոտ ու արևածաղիկ չենք նետում հատակին, նույնն էլ մեր բնակավայրն է, այն ևս պետք է մաքուր պահենք ամեն օր։ Վերջին տարիներին, իհարկե դրական տեղաշարժ կա այս առումով, սակայն անելիքներ դեռ ունենք և ամենօրյա աշխատանքով ու վերաբերմունքով պետք է հասնենք ցանկալի արդյունքների»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-06 16:50:56