Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում մեկնարկել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Շիրակի մարզի համայնքային փուլի մրցումները

07.05.2025

 Մայիսի 7-ից Շիրակի մարզում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի ծրագրով Շիրակի մարզի համայնքային փուլի մրցումները։
Միջոցառումների շարքը սկսվել է Արթիկ համայնքից։ Արթիկ - Նոր Կյանք - Հոռոմ- Մ1 Երևան - Գյումրի ավտոճանապարհի խաչմերուկ և հետդարձ ուղղությամբ 25 կմ երթուղով մրցել են համայնքում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները։
Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբերով՝ 7-9-րդ և 10-12 րդ դասարանների աշակերտների միջև։ Թիմերի կազմերը 7-9-րդ դասարաններ՝ 1 տղա և 1 աղջիկ ու 10-12-րդ դասարաններ՝ 2 տղա և 2 աղջիկ։ Ըստ տարիքային խմբերի, համայնքային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան մասնակցելու մայիսի 21-ին անցկացվող մարզային ընտրական փուլի մրցումներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:49:42