Նորություններ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
08.05.2025

Հարգելի՛ երկրապահներ, սիրելի ազատամարտիկներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Երկրապահի օրվա առթիվ։ Հայրենիքի պաշտպանի շնորհակալ առաքելությունը ստանձնած նվիրյալներ եք դուք, որ ինքնակամ ստանձնել եք կյանքի ու մահվան կռվի դուրս գալու պարտավորություն, դարձել եք հայկական բանակի ամուր հենասյունն ու հիմնասյունը և աննկուն կամքով եք նվաճել հայերիս ազատ ապրելու և հարատևելու իրավունքը։
Երկրապահ կամավորական միությունն այսօր էլ, հավատարիմ մնալով իր գործին, շարունակում է նշանակալի ավանդ ունենալ մեր հայրենիքի պաշտպանության, ինչպես նաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։
Տոնը նաև խոնարհումի օր է բոլոր այն հերոս հայորդիների հիշատակի առջև, ովքեր առաջնորդվելով իմացյալ մահն անմահություն է կարգախոսով՝ կյանքի գնով են պաշտպանել հող հայրենին:
Հավե՛րժ փառք բոլոր հերոսներին, որ թշնամու դեմ դուրս եկան աննահանջ վճռականությամբ և չընկրկեցին։
Իմ խոնարհումը հերոսածին մայրերին, որ կորստի ցավը սրտերում շարունակում են հայրնասեր սերունդ դաստիարակել։
Սիրելի երկրապահներ, հավատացած եմ՝ հետայսու էլ նույն վճռականությամբ շարունակելու եք ձեր վեհ առաքելությունը՝ ի բարօրություն մեր երկրի ու մեր ազգի։
Եվս մեկ անգամ շնորհավորելով օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ խաղաղ լուսաբացներ և անամպ երկինք։
Աստված պահապան մեր ազգին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։