Նորություններ
Հարգելի քաղաքացիներ, մայիսի 26-ին ժամը՝ 18։00-ին ուղիղ եթերում մասնակցեք հարցուպատասխանի
12.05.2025

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների կրթական ոլորտի տեսահարցերին:
Խնդրում ենք հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին մայիսի 12-ից մինչև 17-ը` ժամը 18:00-ը:
Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Առաջինի լրատվական ալիքով, Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով: