Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ու Մարդու իրավունքների պաշտպանն այցել են Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ

12.05.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր այցել են Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ։
Տնօրեն Ամալյա Ադամյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են քոլեջում, ծանոթացել աշխատանքներին, զրուցել դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Ուսումնական հաստատությունն իրականացնում է բազմաճյուղային միջին մասագիտական կրթական ծրագրեր: Կրթօջախը կազմակերպում է 35 մասնագիտությունների ուսուցում, հասցրել է կյանք ճանապարհել 6100 շրջանավարտների:
Շիրակի մարզպետն ու Մարդու իրավունքների պաշտպանը Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի բակում մասնակցել են ծառատունկի արարողությանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-06 18:41:47