Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անի համայնք այցն ավարտվել է Շիրակի մարզպետի գլխավորությամբ համայնքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությամբ

13.05.2025

Անի համայնք այցն ավարտվել է Շիրակի մարզպետի գլխավորությամբ համայնքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությամբ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել ինչպես բնակավայրեր այցելությունների ընթացքում արձանագրված խնդիրներին ու ծրագրերում առկա բացթողումներին, այլև առաջիկա անելիքներին ու յուրաքանչյուր պատասխանատուի դերակատարությանը։
«Շատ ուրախ եմ, որ վերջին մեկ-երկու տարիներին Անի համայնքում շատ լուրջ տեղաշարժ է նկատվում, զգացվում է թե Կառավարության, թե համայնքապետի հոգացավ վերաբերմունքը։ Աննախադեպ ծավալների շինարարական աշխատանքներ են ընթանում, որ անզեն աչքով էլ տեսանելի է, միայն դպրոցաշինությունը և մանկապարտեզաշինությունը չէ, նաև ճանապարհների նորոգում, ոռոգման ու խմելու ջրի համակարգերի վերանորոգում։ Մեզ բոլորիս մնում է համագործակցել, որպեսզի նախանշված խնդիրների լուծման ուղիներ գտնենք և կարողանանք առաջ շարժվել։ Վարչական ղեկավարների գործառույթների մասին խոսելիս նշեմ, որ ձեր աշխատանքը շատ կարևորում եմ, քանի որ կարծրատիպերով միայն առաջնորդվելը ճիշտ չեմ համարում, որ վարչական ղեկավարները շինարարության հետ կապված պատասխանատվություն չեն կրում, քանի որ կա շինարար, կա տեխնիկական հսկողություն իրականացնող, բոլորը պատասխանատու են, առավել ևս վարչական ղեկավարը, քանի որ շինարարությունն իրականացվում է իր բնակավայրում և իր երեխաների ու թոռների համար, այնպես որ այն շինարարությունը, որ մենք այսօր անում ենք հիմնական աշխատանքներ են, որոնք արվում են տասնամյակների համար»,- նշել է մարզպետը։
Համատեղ աշխատանքի կարևորությանն ու Անիում հոգսերի թեթևացման կարևորությանն է անդրադարձել համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։
Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն ըստ ոլորտների ներկայացրել են Անիում իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։
Աշխատանքային այցի շրջանակներում Դավիթ Առուշանյանը եղել է նաև «Մարալիկի առողջության կենտրոնում», լսել աշխատակիցների բարձրացրած հարցերն ու մտահոգությունները, անդրադարձ է կատարվել կենտրոնը նոր սարքավորումներով համալրելու խնդրին, ինչի առնչությամբ մարզպետը նշել է, որ լիազորությունների շրջանակում կանի հնարավորը կենտրոնին աջակցելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 16:44:29