Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հետևել է Զարինջա-Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

13.05.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ոլորտային պատասխանատուների, Անի համայնքի ղեկավարի հետ հետևել է Զարինջա-Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Ճանապարհի 1.8 կմ հատվածն անցնում է Շիրակի մարզի տարածքով։
Շիրակի մարզպետը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ավտոճանապարհի հիմնանորոգման կարևորությանն ու անհրաժեշտությանը՝ նշելով, որ խնդրի լուծման հարցում հետևողական է եղել դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակվանից։
«Իրականում այս ճանապարհի հիմնանորոգման խնդրին անդրադարձել եմ դեռ պատգամավոր եղած ժամանակ և հիմա հպարտությամբ և ուրախությամբ դիտարկում եմ, թե շինարարական աշխատանքները որ փուլում են գտնվում։ Այս ճանապարհի շինարարությունը խնդրահարույցներից մեկն էր, որովհետև անիմաստ քաշքշուկների պատճառով աշխատանքներ չէին իրականացվում։ Անի համայնքի բնակիչների համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ այն միանում է դեպի Երևան գնացող մայրուղուն և հակառակը՝ Թալին գնացողները կարող են դեպի Գյումրի երթևեկել։ Ճանապարհի բանուկ չլինելու պատճառով այս երկու գյուղերի բնակիչները մեծ շրջան էին կատարում, որպեսզի գնային Երևան կամ Գյումրի։ Ես խոստացել էի բնակիչներին, որ խնդիրը կլուծվի և այսօր այն արդեն իրականություն է»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 16:44:29