Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

15.05.2025

 Շնորհավորում եմ բոլորիս ընտանիքի օրվա առթիվ։
Օրը ևս մեկ առիթ է խոսելու ընտանիքի կարևորության և ամրության մասին։

Հավատարմություն, սեր, հոգատարություն, հարգանք ու համերաշխություն է ամբարում ընտանիքը, որը մեր հասարակության հիմնասյունն է։ Որքան ամուր և բարեկեցիկ է ընտանիքը, այնքան ուժեղ է պետությունը:

Շիրակի մարզում իրապես չլուծված շատ խնդիրներ կան դեռ, որոնք կամա, թե ակամա մեր ընտանիքներին են առնչվում։ Բայց դրանց լուծման ուղիները կկարողանանք շատ ավելի շուտ գտնել, եթե պահենք, փայփայենք ու հոգացավորեն խնամենք մեր ընտանիքները։
Կառավարության հետ համաքայլ՝ բոլորիս ջանքերը մեկտեղելով, պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկրում, մեր մարզում բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ։
Հատկապես հոգածության, սրտացավ վերաբերմունքի պետք է արժանանան նորաստեղծ, բազմազավակ ու հանուն հայրենիքի ընկած ու վիրավորում ստացած մեր քաղաքացիների ընտանիքները։ Ջանք ու եռանդ չպետք է խնայենք, որպեսզի լուծվեն ընտանիքների սոցիալական պաշտպանվածության հարցերը, դրանով իսկ կրճատելով այդ դրդապատճառներով պայմանվորված ամուսնալուծությունները, քանի որ ապագայի հանդեպ վստահություն ունեցող ընտանիքը յուրաքանչյուր պետության հզորացման և առաջընթացի երաշխավորն է:
Հայի համար մեկ կարևոր սկզբունք կա՝ ընտանիքը սրբություն է և վեր է ամեն ինչից։

Թո՛ղ որ բոլորիս ընտանիքներում հարատև լինի սերը, երջանկությունը, ջերմությունը և բարեկեցությունը:
Շնորհավոր Ընտանիքի օր

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 18:05:51