Նորություններ
Շիրակի մարզը միանում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրով թանգարանների միջազգային օրվա տոնական նախաձեռնություններին
16.05.2025

Շիրակի մարզը միանում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրով թանգարանների միջազգային օրվա տոնական նախաձեռնություններին
Հրավիրում ենք բոլորին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի» և «Շիրակի երկրագիտական թանգարանի» հետ։
Հենց այս միջոցառումների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, դասախոսությունների միջոցով բոլոր այցելուները կծանոթանան հին քարե դարի՝ 500 հազար տարվա վաղեմության եզակի նմուշներին, ուշ միջնադարի խեցեգործական էքսպոնատներին ու զարդերին, Գյումրու առօրյային, մշակույթին ու պատմությանը, արհեստներին, հասարակական կենցաղին ու հոգևոր մշակույթին։
Թանգարանների գիշեր
17.05.2025
«Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան»
- «Ձիթողցյան գերդաստանի հայտնի և անհայտ էջերը» ժամանակավոր ցուցահանդես - ժամը 11։00-24։00
- «Մաեստրո Փարաջանով» ժամանակավոր ցուցահանդես, Ս․ Փարաջանովի թանգարանի հետ համագործակցությամբ կրթական ծրագիր - «Ստվերային թատրոն» - ժամը 15։00
- Գյումրեցի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես- վաճառք - ժամը՝ 15։00-20։00
- «Թանգարանն իմ աչքերով» պլեներային նկարչություն երեխաների համար - ժամը՝ 13։00
- Գյումրու «Ժող․ գործիքների պետական նվագախմբի» համերգ - ժամը՝ 14։00
- Անցյալի շունչը թանգարանում, ձայնային էֆեկտներով թանգարանի արհեստների սրահներում կստեղծվի յուրահատուկ միջավայր, որ այցելուները հայտվեն 19-րդ դարում - ժամը՝ 17։00
- «Վառեմ-մարեմ» ART Studio-ի վարպետաց դաս - ժամը՝ 18։00 - 20։00
- ԵՊԿ Գյումրու լարային քառյակի համերգ - ժամը՝ 20։00
- Գյումրու Հայորդյաց տան «Էտյուդ»-ստուդիայի թատերախումբ - ժամը՝ 21։00 - 22։00
«Շիրակի երկրագիտական թանգարան»
- Տարբեր ժամանակների դրամների ցուցադրություն - 12։00- 20։00
Թանգարանների միջազգային օր
18.05.2025
«Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան»
- «Ձիթողցյան գերդաստանի հայտնի և անհայտ էջերը» ժամանակավոր ցուցահանդես- ժամը՝ 11։00-24։00
- «Մաեստրո Փարաջանով» ժամանակավոր ցուցահանդես, Ս․ Փարաջանովի թանգարանի հետ համագործակցությամբ - ժամը՝ 11։00- 18։00
- Կրթական ծրագիր՝ «Ստվերային թատրոն» - ժամը՝ 15։00
- Դասախոսություն՝ «Ս․Մերկուրովի կյանքի հետաքրքիր դրվագները» - ժամը՝ 18։00
«Շիրակի երկրագիտական թանգարան»
- Ա․ Բրուտյանի նկարների ցուցադրություն - 12։00- 16։00
- Տարբեր ժամանակների դրամների ցուցադրություն - 12։00- 16։00