Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
18.05.2025

Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Թանգարանների միջոցով հասարակությունն արտահայտում է վերաբերմունքը պատմամշակութային ժառանգությանը, նոր գիտելիքներով հարստանում, իրական արժեքներ ճանաչում և ներշնչվում, հոգևոր և նյութական արժեքներն ավանդում սերնդեսերունդ։
Շիրակը թանգարան է բաց երկնքի տակ, ուստի բոլորիս ջանքերը մեկտեղելով` պետք է անենք հնարավորը դրանք պահպանելու և հարստացնելու համար։
Օրը տոնական է հատկապես ոլորտի աշխատողների համար, նրանց բարեխիղճ և սրտացավ աշխատանքի շնորհիվ մեր հարուստ մշակութային ժառանգությունը ոչ միայն պահպանվում է, այլև հանրահռչակվում։
Շիրակի մարզի թանգարաններում աշխատող մասնագետների արհեստավարժության, նվիրված աշխատանքի շնորհիվ ցուցանմուշները, գտածոները, արվեստի գործերի հավաքածուները վերակենդանանում են, խոսում արվեստի լեզվով, շիրակցի այցելուներին և զբոսաշրջիկներին հաղորդակից դարձնում դրանց։
Եվս մեկ անգամ շնորհավորելով օրվա առթիվ՝ թանգարանների բոլոր աշխատակիցներին մաղթում եմ հաջողություններ, լեփ-լեցուն սրահներերվ ցուցադրություններ։
Շնորհավոր Թանգարանների միջազգային օր։