Նորություններ
Անցկացվել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի Շիրակի մարզային փուլի մրցումները
21.05.2025

Այսօր անցկացվել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի Շիրակի մարզային փուլի մրցումները։
Մրցման մեկնարկը տրվել է Արթիկ քաղաքի մուտքից և Արթիկ - Նոր Կյանք - Վարդաքար - Հոռոմ - Մ-1՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհից դեպի Գուսանագյուղ , այնուհետև Հ-75 ավտոճանապարհի խաչմերուկ՝ Բայանդուր-Երազգավորս - Գետք - Ղարիբջանյան - Գյումրի 30 կմ մրցատարածությունը անցել են համայնքային փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերը։
Մրցումները անցկացվել են 2 տարիքային խմբերով՝ 7-9-րդ և 10-12 րդ դասարանների աշակերտների միջև։ Թիմերի կազմերը 7-9-րդ դասարաններ՝ 1 տղա և 1 աղջիկ, 10-12-րդ դասարաններ՝ 2 տղա և 2 աղջիկ։
7-9-րդ դասարանների տարիքային խմբում
1-ին տեղը զբաղեցրել է «Բայանդուրի միջնակարգ դպրոցի» թիմը
2-րդ տեղը՝ «Բանդիվանի միջնակարգ դպրոցի» թիմը
3-րդ տեղը՝ «Բասենի միջնակարգ դպրոցի» թիմը
10-12-րդ դասարանների տարիքային խմբում
1-ին տեղ՝ «Պեմզաշենի միջնակարգ դպրոցի» թիմը
2-րդ տեղ՝ «Լեռնակերտի միջնակարգ դպրոցի» թիմը
3-րդ տեղը «Ոսկեհասկ միջնակարգ դպրոցի» թիմը
Պեմզաշենի և Բայանդուրի թիմերը կմասնակցեն հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին։
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը նպատակ ունի մասսայականացնել հեծանվային սպորտը, տարածել առողջ ապրելակերպի գաղափարները և խթանել ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչությունը հատկապես դպրոցականների շրջանում։