Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյան համայնքը նոր գութան և շարքացան ունի

21.05.2025

Ախուրյան համայնքում կայուն և նորարարական ագրոբիզնեսը խթանելու, դաշտավարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, մշակվող հողատարածքները ընդլայնելու նպատակով՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող, Եվրոպական միության ֆինասավորմամբ կյանքի կոչված «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագիրը համայնքին մանրահատիկի վակումային շարքացան և թմբային ֆրեզ է նվիրել:
Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի պատասխանատուներ։
Ծրագրի Կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Գյուղտեխնիկան փորձարկվել և հանձնվել է Մայիսյան բնակավայրում:
Տեխնիկաների առանձնահատկությունը ներկայացրել է ծրագրի շահերի պաշտպանության և քաղաքականությունների փորձագետ Վադիմ Ուզունյանը։
Ախուրյան համայնքի կոմունալ ծառայության շահագործմանը հանձնված երկու միավոր տեխնիկայի արժեքը շուրջ 25 000 եվրո է:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 16:44:29