Նորություններ
Կառավարությունը Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 16 մլն 543 հազար դրամ գումար
22.05.2025
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն երկու ծրագրերի համաֆինանսավորման նպատակով՝ Կառավարությունն այսօր Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 16 մլն 543 հազար դրամ գումար։
12 մլն 504 հազար դրամ գումարն ուղղվելու է Սարալանջի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների համաֆինանսավորմանը։
4 մլն 39 հազար դրամ գումար նախատեսվել է Արթիկ բնակավայրի 16 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի /Լմբատ 1 շենք 8, 9/ համաֆինանսավորման մնացած մասին։