Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ
23.05.2025

Սիրելի՛ շրջանավարտներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր օրվա՝ Վերջին դասի առթիվ։
Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի՝ լի վառ ու գունեղ հիշողություններով, ուրախ և տխուր պահերով։
Թեև հիմնական դպրոցին հրաժեշտ տվող աշակերտները դեռ վայելելու են դպրոցական կյանքի վերջին տարիները, ավագ ու միջնակարգ դպրոցն ավարտող շրջանավարտների համար այն նոր կյանքի սկիզբն է ազդարարում, որտեղ ձեզանից յուրաքանչյուրն անելիք և ասելիք ունի։
Այս ուսումնական տարվա ավարտը ձեզ համար առանձնահատուկ է ու անմոռանալի, քանի որ այսօր մի նոր էջ եք բացում, մանկությունից անցում եք կատարում դեպի հասուն կյանք և պետք է կարևոր որոշում կայացնեք։ Խոսքը մասնագիտության ընտրության մասին է։
Լիահույս եմ՝ դպրոցական տարիներին սիրելի ուսուցիչների անմնացորդ նվիրումի շնորհիվ կարողացել եք այնպիսի գիտելիքներ և հմտություններ կուտակել, որ ճիշտ կկողմնորոշվեք և հաստատուն քայլերով առաջ կգնաք ողջ կյանքում։
Ժամանակակից աշխարհում մրցունակ մասնագետ լինելը հրամայական է, Կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկիրն ունենա միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց և կրթված, բանիմաց, հայրենասեր քաղաքացիներ, չէ որ կրթությունը մնայուն արժեք է և արդի ցանկացած ժամանակաշրջանում։
Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր ճանապարհներն այսօր բաժանվում են տարբեր ուղղություններով, համաձայնեք, որ շարունակում եք միավորված մնալ, քանի որ ունեք մեկ կարևոր հանգրվան՝ հարազատ կրթօջախը, որտեղ ձեզ սպասելու են սիրելի ուսուցիչները։
Համոզված եմ՝ նրանք ձեզանից յուրաքանչյուրին փոխանցել են գիտելիք, շփվելու, մտածելու փորձառություն, աշխարհայացք ու կենսակերպ, որոնք զարգացնելու եք կյանքի հաջորդ շրջափուլերում։
Բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություններ, երազանքների իրականացման անխոչընդոտ ճանապարհ։
Ձեզ բարի երթ։