Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դավիթ Առուշանյանն այցելել է Ախուրիկի մանկապարտեզ

24.05.2025

 Նախօրեին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այցելել է Ախուրիկի մանկապարտեզ` ինչպես խոստացել էր մանկապարտեզի բացման օրն արված դիտողության ժամանակ։
Մարզպետին ներկայացվել են կառույցի արտաքին պատի հարդարման թերացումների վերացման աշխատանքները, այնուհետև Դավիթ Առուշանյանը շրջել է շենքի ներսում և այստեղ ևս մի շարք բացթողումներ ու թերացումներ արձանագրել` հանձնարարելով դրանք նույնպես շտկել մի քանի օրում։
«Նախորդ շաբաթ այս մանկապարտեզի բացմանն իմ դիտողությունը, թերացումների մասով դիտարկումները և որոշումը` չմասնակցել հաստատության բացման միջոցառմանը, գուցե շատերի համար կտրուկ թվաց, սակայն վերահաստատում եմ նույն խիստ դժգոհությունը՝ իմ քայլն անհանդուրժողականության այն պարզ դրսևորումն է, որով հստակ նշում եմ` պետական միջոցները չպետք է անտեղի ծախսվեն, որևէ դրամ աննպատակ ու անտեղի չպետք է կորչի։ Այս մոտեցումը բոլորին է վերաբերվում, ոչ միայն Ախուրիկի մանկապարտեզին, բոլոր շինօբյեկտներում դիտարկելու եմ ամեն արված աշխատանք, չի ընդունվելու կիսատ արված որևէ գործ, սա թող նկատի ունենան բոլոր շինարարները, տեխհսկողներն ու պատասխանատուները»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նշենք, որ Ախուրիկի մանկապարտեզի նորոգումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ 720 քմ տարածքով շենքում տեղակայվելու են նաև Ախուրկի վարչական նստավայրը, համայնքային կենտրոնը և արվեստի խմբակները:
Երկխմբանոց մանկապարտեզը նախատաեսված է 50 երեխայի համար, համալրված է անհրաժեշտ գույքով և խաղասարքերով:
Ծրագրի արժեքը 108 մլն դրամ է կազմել, գումարի 70 տոկոսը Կառավարության, 30-ը` համայնքի ներդրումն է:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 10:43:41