Նորություններ
Ընթանում են Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի միջմարզային փուլի ենթախմբային մրցումները
27.05.2025
Արթիկի համայնքային մարզադպրոցում ընթանում են Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի միջմարզային փուլի ենթախմբային մրցումները։
Երկօրյա մրցապայքարի են դուրս եկել Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի միջնակարգ, Երևանի թիվ 35 և թիվ 187, Լոռու մարզի Տաշիրի թիվ 2 և Շիրակի մարզը ներկայացնող Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցների 7-9-րդ դասարանցիներով համալրված թիմերը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող այս միջոցառման նպատակը դպրոցականների շրջանում բասկետբոլ մարզաձևի զարգացումը, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորումն է։ Թիմերում ընդգրկված են և տղաներ և աղջիկներ:
Ենթախմբային մրցումներում 1-2-րդ տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան մասնակցելու հունիսի 16-22-ը Երևանում կայանալիք «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի հանրապետական եզրափակիչ մրցումներին։