Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
28.05.2025

Հարգելի՛ հայրենակիցներ
Շնորհավորոմ եմ բոլորիս մեր պատմության նշանակալի օրերից մեկի՝ Հանրապետության տոնի առթիվ։
Օրը կարևորվում է նրանով, որ նախորդ դարասկզբին հայը համախմբվածության, միասնականության, աննկուն կամքի, անմնացորդ, անձնազոհ պայքարի շնորհիվ կարողացավ կերտել Հանրապետություն:
Չնայած նրան, որ 1918 թվականի Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Սոգըթլուի հերոսամարտերի շնորհիվ ձեռքբերված անկախությունն ընդամենը երկուսուկես տարի անց, որպես նորաստեղծ պետություն մարտահրավերներին չկարողացավ դիմակայել, այնուամենայնիվ պայքարին մասնակցած հերոսներին ենք պարտական անկախ Հայաստանի գոյությամբ:
Առաջին Հանրապետության ժառանգած պատգամները պարտավոր ենք դարերով փոխանցենլ մեր սերունդներին։ Խաղաղությունը պետք է դառնա այն պայմանը, որի արդյունքում մենք պետք է ապրենք ու արարեք, հոգ տանենք մեր երկրի ամեն մի քաղաքացու, ամեն մի քարի ու թփի մասին։
Այսօր, առավել քան երբևէ մեր պետության ապագայի հանդեպ վստահությամբ ու հավատով` պետք է առաջ շարժվենք, քանզի հայ ժողովրդը բազմիցս ապացուցել է, որ սերը հայրենիքի, հայրենի հողի հանդեպ վեր է անգամ սեփական կյանքից, հավատը՝ աներեր։
Սիրելի՛ շիրակցիներ, կրկին շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ, մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, հայ ժողովրդին ստեղծագործ աշխատանք` հանուն անկախ Հայաստանի զարգացման:
Շնորհավոր մայիսի 28։