Նորություններ
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները շրջել են Արթիկ համայնքի քամուց տուժած բնակավայրերում
29.05.2025
Նախօրեին պտտահողմի, ուժեղ քամու և կարկտահարության հետևանքով առաջացած վնասները ճշտելու, հետևանքների մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի մասնագետներն այցելել են Արթիկ համայնք, շրջել քամուց տուժած բնակավայրերում:
Պատասխանատուները դիտարկել են տուժած տներն ու ցանքատարածքները, գույքագրումից և տվյալներ հավաքագրելուց հետո կկազմվի ամբողջական փաթեթ՝ խնդիրների հետագա լուծման տարբերակներ քննարկելու և գտնելու նպատակով։
Նշենք, որ ուժեղ պտտահողմի և կարկտահարության հետևանքով տուժվել են Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ բնակավայրերը։
Առաջիկայում տեղական հանձնաժողովները կամբողջացնեն ուսումնասիրությունները, վնասների չափերը վերջնական կճշգրտվեն։