Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
01.06.2025

Իմ փոքրիկ բարեկամներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ, մեզ` մեծերիս համար տոնացույցում առանձնացված ամենաջերմ, ամենալուսավոր ու դրական տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթով:
Սիրելի հայրենակիցներ, մեր երեխաներն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության կարիք ունեն և տոն օրերին չէ, որ մենք դրա մասին պետք է հիշենք ու խոսենք։
Հայ ժողովուրդը միշտ եղել է երեխայասեր, ընտանիքակենտրոն ու
մենք միշտ արել ենք հնարավոր ամեն բան, որ երեխաներն ունենան անհոգ մանկություն, ապահով պատանեկություն, պատշաճ կրթություն ստանան։
Իհարկե, դեռ կան խնդիրներ, որոնց լուծումն արդիական ու այժմեական է, այս առումով Կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում` մշակելով բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստելու են մեր փոքրիկների կյանքի որակի բարելավմանը։
Տոնական այս օրը մեր երեխաներին մաղթում եմ անհոգ ժպիտ, մանկական անմեղ երազների իրականացում,
անամպ ու խաղաղ երկինք։
Շնորհավոր հունիսի 1: