Նորություններ
Շիրակի մարզպետը Գորիսում մասնակցել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը
02.06.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Գորիսում մասնակցել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։