Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու թիվ 9, 11 և 15 դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները մասնակցել են «Առողջ մարմնում առողջ հոգի» խորագրով սպորտլանդիային

04.06.2025

 Միասնության կոչով, միասնական աշխատանքի պատրաստակամությամբ և միասնության շուրջպարով այսօր Գյումրու թիվ 9, 11 և 15 դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները մասնակցել են «Առողջ մարմնում առողջ հոգի» խորագրով սպորտլանդիային՝ նվիրված Հանրապետության օրվան։
Սպորտլանդիայի մասնակիցներին ողջունել, նախաձեռնությունը կարևորել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ հանձնարարելով ոլորտի պատասխանատուներին քայլեր ձեռնարկել նախաձեռնության շրջանակներն ընդլայնելու, մարզային մակարդակով մեծ սպորտլանդիա կազմակերպելու համար․ «Ողջունելի միջոցառում եք կազմակերպել, շատ կուզենամ, որ այն տարածվի մյուս դպրոցներում ևս և մեր մանկավարժներն էլ ներգրավված լինեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարժման մեջ, իրենց օրինակով առողջ ապրելակերպ քարոզեն, քանզի դպրոցում աշակերտները ոչ միայն գիտելիքներ պետք է ստանան, այլև բազմաթիվ հմտություններ ձեռք բերեն, չգրված օրենքներ իմանան, հասարակության համար պիտանի մարդիկ դառնան»։
Դպրոցների հանրույթներից ձևավորված թիմերը ուժերը չափել են 7 մրցաձևերում՝ մարզական միջոցառումը մեկնարկելով հեծանվավազքով։
Առաջին տեղը գրավել է Գյումրու թիվ 11 դպրոցը, երկրորդ տեղը՝ 15 և երրորդ տեղը՝ թիվ 9 դպրոցը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-06 18:41:47