Նորություններ
Շիրակի մարզպետը աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա»
09.06.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա»։
Դավիթ Առուշանյանը տնօերն Արթուր Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է հաստատությունում, հետևել աշխատանքների ընթացքին, ծանոթացել շենքային պայմաններին։ Մարզպետին ներկայացվել է հաստատության բուժգործիքներով ապահովվածությունն ու անդրադարձ կատարվել առաջիկա ծրագրերին։ Տնօրինությունը մարզպետին է դիմել երկրորդ հարկի հատակների հիմնանորոգման հարցով, ինչի առնչությամբ Դավիթ Առուշանյանը տեղում հանձարարություն է տվել պատասխանատուներին գտնել խնդրի լուծման տարբերակներ։
«Մեզ համար առաջային նշանակություն ունի բուժծառայությունների որակի բարձրացումը, բնակիչներին ժամանակին ու հոգատար սպասարկելը, բուժհաստատությունները անհրաժեշտ գույքով ապահովելն ու շենքային պայմանները բարելավելը, այդ առումով արվելու է հնարավոր ամեն ինչ։ Մնում է մեր բուժաշխատողները լինեն առավել ուշադիր, անեն հնարավորը ազգաբնակչությանը պատշաճ սպասարկելու համար»,- նշել է Դավիթ Առուշանյանը՝ վստահեցնելով, որ պոլիկլինիկայի հատակների նորոգման համար կփորձի լուծման ուղիներ գտնել սեղմ ժամկետներում։