Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները հերթական շրջայցով եղել են Արթիկ համայնքի մի շարք բնակավայրերում

12.06.2025

Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները հերթական շրջայցով եղել են Արթիկ համայնքի մի շարք բնակավայրերում՝ վերահսկողական աշխատանքների շրջանակում դիտարկելու սուբվենցիոն ծրագրով իրականացված սալապատման աշխատանքները։
Պատասխանատուները եղել են Մեղրաշեն, Լուսակերտ, Հառիճ բնակավայրերում, Արթիկ համայնքի Կասյան, Գարեգին Նժդեհի և Մաշտոցի փողոցներում։
Դիտարկվել են «Արթիկ համայնքի թվով 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում» սուբվենցիոն ծրագրի այս ենթածրագրերով իրականացված աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 435 մլն 475 հազար 874 դրամ է, Կառավարությունը տրամադրելու է գումարի 65 տոկոսը: Արդյունքում տուֆ քարով կսալարկվի 8․2 կմ՝ 34319 քմ ճանապարհահատված։
Շինարարական աշխատանքներ են իրականացվում Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Լուսակերտ, Հառիճ, Հովտաշեն, Արթիկ, Գեղանիստ և Գետափ բնակավայրերում, իսկ Փանիկ, Սպանդարյան, Հոռոմ, Սարալանջ, Նահապետավան և Սարատակ բնակավայրերում՝ ավարտված են։
Պատասխանատուները մի շարք թերությունների մասով համայնքի ներկայացուցիչների և շինարարների հետ զրույցում՝ առանց հապաղելու վերացնելու ցուցում են տվել։
 Մարզպետի տեղակալը նշել է, որ Շիրակի մարզպետի անմիջական հանձնարարականն է՝ անել հնարավոր ամեն ինչ շինարարական աշխատանքները ժամկետներում ավարտելու և պետական միջոցները նպատակային օգտագործելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-08 17:55:20