Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հունիսի 21-ին՝ բուժաշխատողի օրը մեծ շուքով կնշվի Գյումրիում

13.06.2025

«Շնորհակալություն, բժիշկ»․ հունիսի 21-ին՝ բուժաշխատողի օրը մեծ շուքով կնշվի Գյումրիում
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին, նախարարության և «Հայաստանի բժշկական հաստատությունների միության» ներկայացուցիչներին, ուժային կառույցների մարզային պատասխանատուներին՝ քննարկելու հունիսի 21-ին Գյումրիում կայանալիք մասշտաբային միջոցառման կազմակերպչական, անվտանգային հարցերը։
«Շնորհակալություն, բժիշկ» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառումը նպատակ ունի արժևորելու բժշկի մասնագիտական նվիրումն ու համայնքային դերակատարումը՝ ստեղծելով հարթակ, որտեղ բարձր գնահատականի կարժանանան առողջապահության ոլորտի նվիրյալները։
Միջոցառման կարևորությունն ու ծավալը հաշվի առնելով՝ Շիրակի մարզպետն ու նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում քննարկել են միջոցառման բոլոր մանրամասները։
«Վստահ եմ՝ հունիսի 21-ը Գյումրիում կդառնա իրական տոն, անչափ գնահատելի է, որ նախաձեռնության իրականացման վայր հենց մեր մարզկենտրոնն է ընտրվել, Գյումրին հյուրընկալ ու հյուրասեր քաղաք է, բոլոր պատասխանատուներիս մնում է համագործակցված աշխատել տոնական օրը որևէ խնդիր չունենալու համար»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Նշենք, որ միջոցառումների մեկնարկը կտրվի կայարանամերձ հրապարակից՝ երկաթուղով Գյումրի ժամանած հյուրերի դիմավորումից, որից հետո թատերական հրապարակում մշակութային և հանրային միջոցառումների շարք կանցկացվի, նախատեսվում է շրջայց Գյումրու թանգարաններում, Աբովյան փողոցում՝ Գյումրու արհեստներն և արվեստները ներկայացնող տաղավարների տեղադրում և վերջում մեծամասշտաբ գալա համերգ՝ կենտրոնական հրապարակում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-05 12:14:51