Նորություններ
«Մշակութային վերջին զանգ» մրցույթում Շիրակի մարզից հաղթող են ճանաչվել «Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցը» և «Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցը»
13.06.2025
Մշակութային վերջին զանգ» մրցույթում Շիրակի մարզից հաղթող են ճանաչվել «Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցը» և «Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցը»։
Շնորհավորում ենք մրցանակակիր դպրոցներին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մշակութային կրթության տարվա շրջանակում անցկացվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը:
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցութային հանձնաժողովն ամփոփել է արդյունքները՝ ըստ սահմանված գնահատման սանդղակի: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում հաղթող է ճանաչվել երկուական դպրոց։ Շիրակում հաղթող են ճանաչվել «Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցը» և
«Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցը»։
Մրցույթն անցկացվել է նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով հետևյալ չափանիշներով՝
ծրագրի բովանդակություն,
լեզվական բաղադրիչ,
երաժշտական բաղադրիչ,
միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն:
Մրցույթին դպրոցները մասնակցել են կամավորության սկզբունքով։
Լուսանկարներում երկու հաղթող դպրոցների «Վերջին զանգ» միջոցառումներն են։