Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է մարզում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչներին
16.06.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է մարզում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ պատասխանելով հունիսի 14-ին արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների ընթացքին, գույքագրման գործընթացին ու խնդիրների լուծմանն առնչվող հարցերին։
Դավիթ Առուշանյանը նշել է, որ առաջիկա օրերին կընթանան գույքագրման աշխատանքները՝ թե շենք-շինությունների, թե ցանքատարածությունների վնասման չափի վերջնական պատկեր ունենալու համար։