Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գումարվել է ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

16.06.2025

 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման 6-րդ կետով ստեղծված ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը նախագահ՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ, այսօր գումարել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքի, պլանային առաջադրանքների ու դրանց կատարման մասին և կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն, քննարկվել են նաև համապատասխան կարգավիճակ ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու, ազատելու մասին հարցեր, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան եզրակացություններ ու առաջարկություններ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-18 18:02:52