Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

18.06.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ Դավիթ Առուշանյանը լսել է ընդունելության եկած քաղաքացիներին, որոնք աշխատակազմ դիմել են ֆինանսական աջակցության, առողջական, բնակարանային հարցերով, աշխատանքի տեղավորման, գյուղական ճանապարհների, փաստաթղթային, անձնական խնդիրներով։
Մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, որոշ խնդիրներ կքննարկվեն պատասխանատուենրի կողմից՝ լուծման տարբերակներ գտնելու նպատակով։
Մարզպետն այսօր հանդիպել է նաև Հողմիկ բնակավայրի բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները դպրոցի տեղափոխության հարցով՝ վստահեցնելով, որ բոլոր հարցերի լուծումը դիտարկվում է բնակավայրի երեխաների կրթության որակի ապահովման, կրթական բարվոք պայմաննների ապահովման շրջանակներում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 17:43:32