Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

21.06.2025

 Հարգելի՛ բուժաշխատողներ
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։
Շիրակում բուժաշխատողի օրն այս տարի առանձնահատուկ ենք նշելու, բոլորս միասին տոնական շնչով ու տոնական միջոցառումներով կանցկացնենք այս կարևոր օրը` միասին ասելով «Շնորհակալությու՜ն, բժիշկ»։
«Շնորհակալությու՜ն, բժիշկ», քանզի կարեկցանք, ինքնազոհություն, սրտացավություն, պատասխանատվություն կա ձեր աշխատանքում, քանզի այս բառերով կարելի է բնութագրել բժշկության հայր Հիպոկարտի երդմանը հավատարիմ բժիշկներին, ովքեր արհեստավարժությունը զուգակցում են մարդասիրության հետ և պատվով կատարում կյանքեր փրկելու իրենց վեհ առաքելությունը։
Օրը ևս մեկ հնարավորություն է գնահատանքի խոսքեր հղելու և արժևորելու սպիտակ բանակի մարտիկների դերն ու նշանակությունը հասարակության կյանքում, չէ որ ձեր մասնագիտական հաղթանակները մարդկային կյանքեր փրկելու մասին են ավետում։
Մեզանից յուրաքանչյուրն, անգամ ամենալուրջ խնդրի դեպքում, բժիշկին լսելով՝ լցվում է հավատով և լավատեսությամբ։
Սիրելի՛ բուժաշխատողներ, երբեք մի հուսահատվեք ու պայքարեք մինչև վերջ՝ հանուն մեկ բաբախող սրտի։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ և հաջողություններ մասնագիտական ու անձնական կյանքում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-23 15:53:11