Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթիկի թիվ 1 դպրոցը «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլում գրավել է երկրորդ տեղը

23.06.2025

Արթիկի թիվ 1 դպրոցը «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլում գրավել է երկրորդ տեղը
Երևանում՝ Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում ավարտվել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները։
Հանդիպումներին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-րդ-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-րդ-9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև 4 փուլով՝ համայնքային, մարզային, միջմարզային և եզրափակիչ:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումներին յուրաքանչյուր տարիքային խմբում մասնակցել են 16-ական թիմեր:
5-6-րդ դասարանների թիմերի մրցապայքարում երկրորդ տեղը գրավել է Շիրակի մարզի Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցը։ Դպրոցը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրով, գավաթով և 2․500․000 դրամական մրցանակով, թիմի անդամ աշակերտները՝ մեդալներով ու 100․000-ական դրամ մրցանակներով և ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ 500․000 դրամ մրցանակով։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 17:43:32