Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել «Վարդուհի» արվեստի դպրոցի հիմնադրման տասնամյակին նվիրված միջոցառմանը

23.06.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Գյումրու դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել է «Վարդուհի» արվեստի դպրոցի հիմնադրման տասնամյակին նվիրված «Արվեստի լույսը» համերգ-ներկայացմանը։
Միջոցառումն անցկացվել է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով։
2015-ին Գյումրում ամերիկաբնակ պոլսահայ բարերար Ջոն (Հովհաննես)
Օյունջյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ կառուցված «Վարդուհի» արվեստի դպրոցը նպատակ ուներ ապահովել գյումրեցի երեխաների գեղագիտական պատշաճ դաստիարակությունը։
Չնայած կարճ ժամանակամիջոցին, կրթօջախն արդեն հասցրել է լուսավոր կետ դառնալ շատ երեխաների համար։
Քաղաքում և ողջ հանրապետությունում հայտնի մանկավարժ-մասնագետների անմնացորդ նվիրումի արդյունքում դպրոցի սաները բազմաթիվ մրցանակներ են վաստակել հանրապետական ու միջազգային ամենատարբեր մրցույթ-փառատոներում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 16:33:59