Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները շարունակում են մշտադիտարկման աշխատանքները

25.06.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները, տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ շարունակում են մշտադիտարկման աշխատանքները։
Պատասխանատուներն աշխատանքային շրջայցով այսօր եղել են Գյումրու թիվ 23, 31, 32 դպրոցներում, որոնց վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
«Գյումրու թիվ 23 դպրոցի» վերանորոգման նպատակին նախատեսվել է 258 մլն 314 հազար դրամ, շինաշխատանքներն ընթացքի մեջ են, ընթանում են նաև «Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցի» և «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցի» վերանորոգման աշխատանքները։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները դիտարկել են ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, զրուցել շինարարների ու դպրոցների ղեկավարների հետ, նշել որոշ բացթողումներ և հանձնարարել դրանք վերացնել ամենասեղմ ժամկետներում՝ հորդորելով հետևել յուրաքանչյուր մանրուքի, լինել պատասխանատու և անել հնարավորը, որպեսզի թերացումներ ու խնդիրներ չլինեն, բացառվեն նաև անհարկի ձգձգումներն ու շինաշխատանքներն ավարտվեն նախանշված ժամկետներում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:01:47